Հարթագյուղը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում Փամբակի լեռնաշղթայի հարավ-արևմտյան  ծայրամասի  լեռնաշղթայի մեջ խրված սեպաձև մի հովիտում , որը չգիտես ինչու չեն կոչել ՙԾԱՂԿԱՆՑ ՀՈՎԻՏ՚:

Այստեղից սկիզբ է առնում Փամբակ գետի վտակներից մեկը   և   ասես իր հետ տանում է հովտում երբևէ ապրած մարդկային հոգու կարոտները լուռ: Եվ ալիքների խայտանքը լուսե այս երազների փշրանքն է կարծես:
յուղը շրջապատված է բարձր, կանաչազարդ լեռներով, որոնք հովտին մի տեսակ միջնաբերդի տեսք են տալիս:

Հովիտն ու լեռների ստորոտները  ամռանը ծփում են բազում ծաղիկների երփներանգ գույնով: Երբեմն  գույների  երաժշտական գաման, մտովի իր հետ տանում է  ինձ դեպի նախապատմական անցյալը հովտի և ես արբեցած ծաղկանց բույրով, շրջում եմ կուսական հովտում,   ուր    մոգական բույրն է անցյալի  ու դեռ անեղծ հովիտը բազում հրապույրներով  կարոտ մարդու ձեռքի ու մտքի արարաման կրքին  նազքւմ է կապույտ մշուշում: Եվ ինձ թվում է, թե ինչ-որ բան այնպես չէ հովտում, ինչ-որ մի կարոտ սիրո, արարման: Լուռ ցանկություն է առաջանում  մի տեսակ նախամարդանալու, հովտի պատմության մեջ առաջինը լինելու, ինչ-որ  զոհաբերվելու կամ  ընծա առնելու պես մի բան:
Ով գիտի քանի կարոտներ են մարել մեր հովտում ,որքա˜ն մտքեր անարար, կրքեր կամային ու կրակոտ զուսպ տրվել են մշտահոս, կայտառ ջրերին գետի: