Առաջին հ ասարակական Դպրոցը Հարթագյուղում հիմնադրվել Է 1902 թ. գյուղի Ս.Նարեկ եկեղեցում Գաբրիել քահանայի ուսուցչությամբ: Մինչ այդ գործել են մասնավոր դպրոցներ:
1921-22 ուստարում Հարթագյուղում բացվել է առաջին տարրական դպրոցը, որտեղ դասավանդել է մանկագիր Վազգեն Տալյանը (գուսան Շերամի փոքր որդին); 1930-31 ուստարում բացվեց յոթնամյա դպրոց:
1937 թվականին Հարթագյուղի միջնակարգ դպրոցում է սկսել իր աշխատանքային գործունեությունը հասարակական-քաղաքական ականավոր գործիչ Ալեքսան Կիրակոսյանը: Առանձնապես ջերմ էին կապերը Ալեքսան Կիրակոսյանի և Հարթագյուղի մանկավարժական կոլեկտիվի միջև նրա կյանքի վերջին տարիներին: Ալեքսան Կիրակոսյանի ջերմեռանդ աջակցությունը բացառիկ դեր ու նշանակություն ունեցավ մեր դպրոցի կյանքում:
Դպրոցում գործում է փայտամշակման ՚Բողբոջՙ պատանեական ակումբը, որը բազմիցս է մասնակցել մարզում կազմակերպված ցուցահանդեսներին :
2004թ-ին` նվիրված Շուշիի ազատագրման 12 ամյակին, Սուրբ Նարեկ եկեղեցում կազմակերպվեց մկրտության արարողություն Արկադի Տեր Թադևոսյանի`լեգենդար Կամանդոսի հովանու ներքո մկրտվեցին 75 երեխաներ: 12 տղա երեխայի կնքահոր իր օրհնությունը տվեց անվանի գեներալը:
2005 թ-ին Հարթագյուղի միջնակարգ դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ թողարկվեց հոբելյանական մեդալ` ՎՌԱՄ ՇԱՊՈՒՀ` նվիրված հայոց գրերի գյուտի 1600 ամյակին:
Կարմիր թիկնոցակրի պատիվ է շնորհվում դպրոցի կենսագործունեությանը նպաստող ծառայություններ մատուցած անձանց:
Կապույտ թիկնոցակրի պատիվ է շնորհվում Հարթագյուղի միջն դպրոցում ակնառու մանկավարժական գործունեություն ծավալած անձանց:
Ծիրանագույն թիկնոցակրի պատիվ է շնորհվում Հարթագյուղի միջնակարգ դպրոցում ակնառու մանկավարժական գործունեություն ծավալած և դպրոցի կենսագործունեությանը նպաստող ծառայություններ մատուցած անձանց:
2000թ-ին Ալեքսան Կիրակոսյանին շնորհվել է Հարթագյուղի միջնակարգ դպրոցի Ծիրանագույն թիկնոցակրի պատիվ:
Կարմիր թիկնոցակրի պատիվ է շնորհվել մեր մեծ հայրենակից Շառլ Ազնավուրին, Օրիորդ ԱԶԱՏՈՒՀԻ ԿՈՒԼԱԽՍԶՅԱՆին:
Ակնառու մանկավարժական գործունեություն ծավալելու համար Կապույտ թիկնոցակրի պատիվ է շնորհվել Հարթագյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներ` Թորոսյան Գուրգեն
Մանուկյան Բենիկ
Հարությունյան Հռիփսիմե
Աֆրիկյան Հայկազ
Աֆրիկյան Գրետա
1921-22 ուս. տարի - Վազգեն Տալյան
1926-27 ուս. տարի - Պողոս Նահապետյան
1931- 32 ուս. տարի տարրական դպրոցի վարիչ է - Հովհաննես Ղազարյանը
1932-33 ուս. տարի յոթնամյա դպրոց - Գոհար Խաչատրյան
1934-35 ուս, տարի - Լուսիկ Ֆլջյան
1937-38 ուս. տարի - Մկրտիչ Մուրադյանը
1944-45 ուս. տարի - Մարտիրոս Քասինյան
1950-51 ուս. տարի - Սամվել Թադևոսյան
1952-53 ուս. տարի - Մարտիրոս Քասինյան
1961-62 ուս. տարի - Հովհաննես Զաքարյան
1964-65 ուս. տարի - Սողոմոն Սարգսյան
1985-86 ուս. տարի - Կիմա Մկրտչյան
1986-87 ուս. տարի - Հենրիկ Հարությունյան
1994-95 ուս. տարի - Սողոմոն Սարգսյան
1998-99 ուս. տարի - Սամվել Հունանյան առայսօր